ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Գնալ-հասնել ՄԱԿ-ի բարձր ամբիոն և հռետորական հարց տալ՝ Ալիևը Մեղրու միջանցք ասելով տեսնես ի՞նչ նկատի ունի

Գնալ-հասնել ՄԱԿ-ի բարձր ամբիոն և հռետորական հարց տալ՝ Ալիևը Մեղրու միջանցք ասելով տեսնես ի՞նչ նկատի ունի
30.09.2025 | 10:42

Բա նախաստորագրելուց առաջ ի՞նչ եք պայմանավորվել, մտածել և ինչպե՞ս։

Բա որ պնդում ենք, թե նախաստորագրվածը Բաքվի պահանջների ու քո վախերի ու պարտության արտացոլանքն է, հենց դա նկատի ունենք։

Բա որ պնդում ենք, թե 25%-ով ռազմական ծախսերն ավելացրած Բաքուն խաղաղություն չի ուզում, հենց դա նկատի ունենք։

Բա որ գոչում ենք, թե զինվող Բաքվի կողքին քո ռազմական բյուջեն 15%-ով կրճատելը աբսորդ է, դա նկատի ունենք։

Բա որ բարձրաձայնում ենք, թե չեք պատկերացնում իրական աղետի ու երկրի գլխին կախված ինքնիշխանության կորուստը, դա նկատի ունենք։

Բա որ գոչում ենք, թե հռչակագրից հրաժարաումը ՀՀ անկախության լուծարումն է, դա նկատի ունենք։

Բա որ ասում ենք, թե խաղաղության բառի կիրառումը դեռ իրական խաղաղություն չէ, դա նկատի ունենք։

Բա որ գոչում ենք, թե խորհրդանիշերից հրաժարումը մանկուրտացում է և ուրացում, դա նկատի ունենք։

Բա որ ասում ենք, թե միջանցքի/TRIP-ի ոչ մի դետալ մանրամասնած չէ, դա նկատի ունենք։

Բա որ գուժում ենք, թե մենր ինքնության դեմ ասպատակությունդ Բաքվի և Թուրքիայի հրահանգն է և նրանց կողմից մեզ պարտադրվող երկրի մոդելը՝ ՀՀ Անկախության ոչնչացումն է, դա նկատի ունենք։

Բա որ ասում ենք, թե քո պատկերացրած «4-րդ հանրապետությունը» պետության կոլապսն է՝ «տալ ամեն ինչ՝ չստանալ ոչինչ» բանաձևով, հենց սա նկատի ունենք։

Բա որ ասում ենք՝ միջազգային ատյաններից հայցերը ետ քաշելը մեր մեջքին հասցրած դաշույն է, դա նկատի ունենք։

Բա որ ասում ՝ ցեղասպանին լեգիտիմացնում եք, դա նկատի ունենք։

Բա որ ասում ենք՝ պարտվածը և ժողովրդին մեկ անգամ խաբած-ուրացածը չի կարող բանակցող լինել, դա նկատի ունենք։

Դատարկ, անդաշնակից դահլիճում, խլացված WhatsApp-ով, ուժի և ցինիզմի քաոսի մեջ խեղճի «պոզիտիվ» ուղերձները միայն քամահրանք ու խղճահարություն են առաջացնում՝ բացում թշնամու չսանձվող ախորժակը։

Դաժանորեն պարտվածը չի կարող բանակցող լինել, աքսեոմատիկ ճշմարտություն է։

Գնա․․․

Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ

Հ․Գ․

Դուք անգամ ներքին անվտանգություն ապահովելու ունակություն չունեք․ երկրում մոլեգնող ջունգլիների բարքերը վկա ու էն եռաթել մուրճը։

Դիտվել է՝ 931

Մեկնաբանություններ